Enerex

«ԷՆԵՐԷՔՍ» ՓԲԸ-Ի ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՈՒՆԸ

ENEREX-ի մասին

Էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկայում գործունեություն ծավալող Enerex ընկերությունը հիմնադրվել է 2021թ․ Shtigen Group-ի հովանու ներքո։ Տարեվերջին ստանալով լիցենզավորված մատակարարի կարգավիճակ՝ Enerex-ը, փաստացի, 2022 թ․ ապրիլի 1-ին շուկայում կատարել է առաջին վաճառքը։

Enerex-ն իրականացնում է էլեկտրական էներգիայի առևտուր՝ օգտագործելով ոլորտի առաջատար փորձագետների կողմից մշակված մեխանիզմները: Այն էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկայում գործող միակ ընկերությունն է, որը սպառողներին առաջարկում է ոչ միայն ֆիքսված, այլ նաև ճկուն սակագին՝ կախված սպառման ռեժիմներից։

Ի՞նչ է ENEREX-ն առաջարկում տնտեսվարողներին


․ Մեծածախ շուկայում Էլեկտրաէներգիայի առք ու վաճառք
․ Մանրածախ շուկայում էլեկտրաէներգիայի մատակարարում
․ էլեկտրաէներգիայի սպառման ժամային ռեժիմների կանխատեսում, հաշվառում և վերլուծություն
․ Յուրաքանչյուր տնտեսվարողի համար մշակում է անհատական պայմանագիր՝ ապահովելով շուկայական ամենալավ, հավասարակշռված գինը։
․ էլեկտրաէներգիայի սպառման արդյունավետությունը և կառավարելիության մակարդակը բարձրացնելու նպատակով խորհրդատվության տրամադրում
․ փաստաթղթավարում (տնտեսվարողը, որը որոշել է օգտվել ազատականացված շուկայից, հավելյալ վարչարարությամբ չի զբաղվում)
․ Պետության և հաճախորդի առջև դրսևորելով պատասխանատու վարքագիծ՝ ընկերությունն ակտիվորեն մասնակցել և մասնակցում է ազատականացված շուկան կարգավորող օրենսդրության մշակմանը, ոլորտի բարելավմանը, հանրության իրազեկմանը։

Ավելին՝ այստեղ