Enerex

Պատմություն այն մասին, թե ինչպես է հնարավոր մուտք գործել գոյություն չունեցող շուկա, մասնակցել դրա ձևավորմանը և հասնել հաջողության

2022թ․ ապրիլի 1-ին Enerex-ը ՀՀ էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայում կատարեց ոչ միայն իր պատմության, այլև ոլորտի առաջին վաճառքը։ 2021թ․-ին, երբ դեռ շուկան ազատականացված էլ չէր, Shtigen Group-ը ստեղծեց Enerex ընկերությունը՝ նպատակով, որ այն պետք է նպաստի ՀՀ-ում էլեկտրաէներգիայի շուկայի մենաշնորհի վերացմանը՝ պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցելով սպառողներին։ Էլեկտրաէներգիայի շուկան պաշտոնապես ազատականացվեց 2022 թ․ փետրվարի 1-ին։

Ռազմավարական գործելաոճի և ոլորտի գլոբալ ընկալման շնորհիվ ընկերությանը հաջողվեց ակտիվ մասնակցություն ունենալ թե՛ շուկայի, թե՛ համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորմանը։

Արդյունքում՝ Enerex-ը սկսեց էլեկտրաէներգիա վաճառել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող խոշոր ընկերությունների։

Հեշտ չէր ՀԷՑ-ին այլընտրանք լինելն ու մրցունակ ծառայություններ մատուցելը, ու չնայած թերահավատությանը և խոչընդոտներին՝ Enerex-ին դա հաջողվեց։