Հայտարարություն

«ԷՆԵՐԷՔՍ» ՓԲԸ-ն, որպես էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկայում Մատակարարի գործունեություն ծավալող ընկերություն, հայտնում է իր դիրքորոշումը ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ընկերությունների կողմից կազմակերպվող էլեկտրական էներգիայի մատակարարման մրցույթներում կիրառվող պրակտիկայի վերաբերյալ:
Մրցույթները կազմակերպվում են «Գնումների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2017 թ. մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգով» և ՀՀ կառավարության 2017 թ. ապրիլի 6-ի N 386-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգով»։
Վերոնշյալ կարգավորումների համաձայն՝ մրցույթին մասնակցող ընկերությունները պարտավոր են ներկայացնել հայտի, պայմանագրի և որակավորման ցուցանիշների ապահովման գումար՝ բանկային երաշխիքի կամ կանխիկ վճարի ձևով:
Մեր համոզմամբ՝ «Գնումների մասին» օրենքը ոչ պատշաճ է կիրառվում էլեկտրաէներգիայի մատակարար ընտրելու գործընթացում։ Մասնավորապես՝ հաշվի չեն առնվում հետևյալ հանգամանքները․
մատակարարի գործունեությունը կարգավորվում է պետության կողմից, և գործող կարգավորման դաշտում մատակարարման անընդհատությունն ապահովող բանկային երաշխիքը բավարարում է բոլոր սպառողների էլեկտրամատակարարման համար անհրաժեշտ պահանջները։ Ստացվում է, որ միևնույն գործառույթի համար պահանջվում է կրկնակի երաշխիք։
էլեկտրամատակարարման որակական ցուցանիշների ապահովումը ոչ թե մատակարարի, այլ բաշխողի (ՀԷՑ ՓԲԸ) գործառույթն է։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրացուցիչ երաշխիքների պահանջը անհարկի ավելացնում է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ընկերությունների ծախսերը` «ԷՆԵՐԷՔՍ» ՓԲԸ-ն նպատակահարմար չի համարում մասնակցել գնումների գործընթացով կազմակերպվող մրցույթներին և հայտնում իր պատրաստակամությունը ներգրավվել խնդրի կարգավորման գործընթացին։