Enerex

Եվս մեկ ընկերություն որոշել է օգտվել ազատականացված շուկայից

Պլաստմասե տարաների և շշերի նախատիպեր արտադրելիս գործի են դրվում խոշոր արտադրական հաստոցներ, գործիքներ ու մեքենաներ․ այս ամենի համաժամանակյա ու որակյալ աշխատանքի համար, նախևառաջ, անխափան էլեկտրաէներգիա է պետք։
Երևանում գործող «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ն, որը ոլորտի խոշորագույն ընկերություններից է, բիզնեսի զարգացման համար առաջնահերթ լուծել է ինչպես անխափան ու մատչելի էլեկտրաէներգիա ունենալու, այնպես էլ դրա որակյալ մատակարարման հարցերը։

Ռազմավարական «տեղաշարժ» էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայում

Քանի որ ազատականացված շուկան մեծ դռներ բացեց բարձր լարման սպառողների համար, «Հիտեքս պլաստիկը» վերագնահատեց իր էներգետիկ ռազմավարությունը: Օգտվելով շուկայի ճկունությունից՝ ընկերությունը առաջիններից էր, որ էլեկտրաէներգիայի նոր մատակարար ընտրեց․ «Մենք վաղ թե ուշ պետք է օգտվեինք Էլեկտրաէնեգիայի ազատականացված շուկայից, քանի որ համարվում ենք 24/7 սպառող։ Հասկանալով նաև, որ ընկերության արտադրության հիմքը լայնածավալ մեքենաների և գործիքների ճիշտ ու անխոչընդոտ աշխատանքն է՝ առաջնահերթ ենք համարել օգտվել որակյալ էլեկտրամատակարարումից»,- ասում է «Հիտեքս պլաստիկ» ընկերության կոմերցիոն տնօրեն Դավիթ Սաֆարյանը։

Ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ Enerex-ի վրա

Դավիթ Սաֆարյանի խոսքով՝ մատակարար ընտրելիս առաջնորդվել են այնպիսի գործոններով, ինչպիսիք են մատակարար ընկերության հուսալիությունն ու համբավը, առաջարկվող գնառաջարկի ճկունությունը և այլն։ «Enerex-ի մասին իմացանք գործընկեր կազմակերպությունից։ Բացի այդ, հավատ ներշնչեց ընկերության՝ շուկայում առաջին գործարքն իրականացնելու հանգամանքը: Մի քանի հանդիպումների արդյունքում Enerex-ը, ներկայացնելով շուկայի առավելությունները, տրամադրելով խորհրդատվություն, առաջարկեց ծառայությունների փաթեթ, ինչը բավարարում էր մեր բոլոր պահանջները։ Եվ այնպես չէ, որ մի մատակարար ես ընտրում և վերջ․ մենք Enerex-ի հետ մշտական խորհրդատվական կապի մեջ ենք, ինչը բարելավում է ծառայությունների որակը»,- նշում է Դավիթ Սաֆարյանը։

Նոր շուկա՝ չեզոքացված ռիսկեր

Կատարելով շուկայի վերլուծություն և հաշվի առնելով ռիսկերը՝ «Հիտեքս պլաստիկը» դարձավ Enerex-ի հաճախորդ նաև այն բանի համար, որ մատակարար ընկերությունը մշակեց ռիսկերը չեզոքացնող աշխատանքային քարտեզ․ «Շատ բաներ մեզ համար ռիսկային էին թվում, օրինակ՝ արդյո՞ք նոր մատակարար ընտրելով՝ կունենանք անխափան էլեկտրաէներգիա, թե ոչ, կամ եթե էլեկտրաէներգիայի խափանում լինի, ո՞վ է լուծելու այդ հարցը՝ նոր մատակարա՞րը, ՀԷ՞Ց-ը, թե՞ այլ օղակ և այլն։ Շուկային միանալուց հետո հավատացե՛ք, նման խնդիրների առջև դեռևս չենք կանգնել, քանի որ Enerex-ը ամբողջությամբ տվել է մեր բոլոր հարցերի պատասխաններըն ու լուծման տարբերակները»։

Ծառայության որակը՝ շուկայի զարգացման հեռանկար

Էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայից օգտվելիս որակյալ ծառայություն ստանալը նույնքան արժեքավոր է, որքան ֆինանսական կորուստներ չունենալը, ինչն էլ իր հերթին շուկայի զարգացման նոր հեռանկարներ է բացում․ «Մենք այս կարճ ժամանակահատվածում գրանցել ենք հաջողություններ թե՛ ֆինանսական խնայողությունների, թե՛ որակյալ էլեկտրաէներգիա ստանալու և թե՛ կորուստներ չունենալու առումով։ Enerex-ի ծառայությունների փաթեթը՝ սկսած էլեկտրաէներգիայի մատակարարումից, մինչև խորհրդատվություն, էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայի զարգացման համար հիմնարար քայլեր են»,- եզրափակեց Դ․ Սաֆարյանը։