Enerex

Ավելի քիչ գումար՝ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց

Հայաստանում հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Դարոյնք» ընկերությունն այս տարվա մայիսից էլեկտրաէներգիայի դիմաց սկսել է ավելի քիչ վճարել։ Նախկինում էլեկտրաէներգիա կարելի էր գնել միայն ՀԷՑ-ից, և քանի որ խոշոր ընկերությունների էլեկտրաէներգիայի սպառումը մեծ է, դրա դիմաց վճարումը նույնպես մեծ էր։
2022թ․ էլեկտրաէներգետիկական շուկան ազատականացվեց, «Դարոյնքն» էլ որոշում կայացրեց այսուհետև էլեկտրաէներգիա գնել ոչ թե ՀԷՑ-ից, այլ մատակարար ընկերությունից՝ Enerex-ից։

Փոփոխություն՝ առանց ռիսկերի

«Դարոյնքի» տնօրեն Գևորգ Խաչատրյանն ասում է, որ առաջարկը դիտարկելիս հասկացել են, որ այն ռիսկեր չի պարունակում։ Ավելին՝ ստանում են այնպիսի առավելություններ, որոնք մենաշնորհային շուկայում հնարավոր չէ ապահովել։
Իսկ հե՞շտ էր արդյոք միանալ ազատականացված շուկային, ՀԷՑ-ից հրաժարվելու և նոր մատակարարի միանալու գոծընթացն ինչպե՞ս կազմակերպվեց, Խաչատրյանն ասում է՝ իրենց առաջարկվել է սպասարկման ամբողջական փաթեթ։ Փաստաթղթավարման ամբողջ գործընթացով զբաղվել է Enerex-ը՝ «Դարոյնքին» ազատելով բյուրոկրատիկ թղթաբանությունից․ «Հնից հրաժարվելու և նոր մատակարարից էլեկտրաէներգիա գնելու գործընթացը չափազանց հեշտ, առանց խոչընդոտների անցավ։ Արդյունքում՝ նույն էլեկտրաէներգիան ենք օգտագործում, միայն թե ավելի մատչելի արժեքով»,- նշում է ընկերության տնօրենը։

Նպաստել մենաշնորհի վերացմանը

«Դարոյնքի» մուտքը էլեկտրաէներգիայի ազատականացված շուկա մեկ օրինակ է, թե ինչպես է հնարավոր առանց խոչընդոտների ու ռիսկերի էլեկտրաէներգիա գնել ոչ թե ՀԷՑ-ից, այլ մատակարար ընկերությունից, էականորեն կրճատել ծախսն ու նպաստել մենաշնորհային շուկայի վերացմանն ու ազատականացված շուկայի կայացմանը։
««Դարոյնք» ընկերության հետ բանակցություններում մենք առաջնահերթ ներկայացրել ենք ազատականացված շուկայի այն առավելությունները, որոնց շնորհիվ ձևավորվում է էլեկտրաէներգիայի ճկուն արժեքը: Հենց այդ մեխանիզմի շնորհիվ է, որ խոշոր սպառողները կարողանում են ավելի մատչելի էլեկտրաէներգիա սպառել»,- ասում է Enerex ընկերության տնօրեն Գագիկ Մարգարյանը։

Ի դեպ, էլեկտրաէներգիայի մատակարարման հայաստանյան շուկայում այդ մեխանիզմին տիրապետում է միայն Enerex-ը։ Թե ինչպես է ձևավորվում էլեկտրաէներգիայի մատչելի արժեքը, կարդացե՛ք՝ այստեղ։