Enerex-ը`«Էներգետիկ անցման և ձեռներեցության համաժողովի» մասնակից (𝐄𝐓𝐄𝐒)
Էներգետիկ շուկա և ենթակառուցվածքներ, վերականգնվող էներգետիկ աղբյուրների առաջմղման քաղաքականություն, էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացում․ այս և այլ հարցեր քննարկվեցին «Էներգետիկ անցման և ձեռներեցության համաժողովին» (𝐄𝐓𝐄𝐒)։
Shtigen Group-ի և Startup Armenia Foundation-ի նախաձեռնությամբ անցկացված այս համաժողովին իր փորձագիտական հարուստ փորձով մասնակցում էր նաև Enerex-ը։
«Էներգետիկ շուկա և ենթակառուցվածքներ․ ազատականացում և զարգացում թեմայով» պանելային քննարկմանը մասնակցում էր նաև Enerex-ի տնօրեն Գագիկ Մարգարյանը։
Ոլորտային այս քննարկմանը մասնակցել են նաև Վրաստանի վերականգնվող էներգետիկայի զարգացման ասոցիացիայի (GREDA) գործադիր տնօրեն Մայա Մելիքիձեն, Հայաստանի hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանը, Համաշխարհային բանկի էներգետիկայի մասնագետ Գոռ Խաչատրյանը, Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը:
Մասնակիցները քննարկել են ոչ միայն ազատականցված շուկայի զարգացմանը խոչընդոտող, այլև ամբողջ էներգետիկ շուկային վերաբերող հարցեր։