Առաքել Խաչատրյան
Սովորել է Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, ստացել ռադիոֆիզիկոսի որակավորում։
Վերապատրաստվել է բաշխիչ էլեկտրացանցերի իրացման ոլորտում՝ մասնակցելով ՀՀ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի» կազմակերպած դասընթացին։ Մասնակցել է նաև ABB ընկերության կազմակերպած ԱԼՖԱ սերիայի միկրոպրոցեսորային եռաֆազ բազմատարիֆային հաշվիչների մասին դասընթացին։
1998-2022թթ․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում զբաղեցրել է ավագ, այնուհետև առաջատար ճարտարագետի, ապա Էլեկտրաէներգիայի կոմերցիոն կորուստների հաշվառման և վերլուծության բաժնի պետի պաշտոններ։
Այժմ Enerex ՓԲԸ-ի առևտրային տնօրենն է։