Enerex

Գագիկ Մարգարյան

Սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, ստացել ռադիոինժեների որակավորում։

Ստացել է հավաստագրեր արտասահմանյան 5 կրթական ծրագրերից՝ կառավարման, չափագրման և հաճախորդների սպասարկման ոլորտներում։

էլեկտրաէներգիայի ոլորտում, մասնավորապես՝ «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ-ում, զբաղեցրել է փոխտնօրենի, ծառայության և բաժնի պետի պաշտոններ։

«Երևան Ջուր ՓԲԸ-ում» (Veolia Water) և «Երևանի Ջրմուղ-Կոյուղի» ՓԲԸ-ում զբաղեցրել է կոմերցիոն տնօրենի, սպասարկման և հաղորդակցության տնօրենի պաշտոններ։

Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ում զբաղեցրել է գործադիր տնօրենի խորհրդականի և հաճախորդների սպասարկման ծառայության պետի պաշտոններ, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում եղել է հաշվառքային համակարգերի շահագործման բաժնի պետ, իսկ «Եվանտ Գրուպ» և «Կարմանդ» ՍՊԸ-ներում՝ կոմերցիոն տնօրեն։

2022 թ․ հիմնադրել և մինչ այժմ հանդիսանում է Enerex ՓԲԸ-ի տնօրենը: